Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել հանցավոր դավադրության մեջ՝  2007 թվականին նրա ընտրարշավի ժամանակ լիբիական ֆինանսավորման գործի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 25-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։ 

Նշվում է, որ դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ 

Հայերեն English Русский