Հութիները թիրախավորել են Իսրայելի Էյլաթ քաղաքը

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմաօդային ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի Էյլաթ քաղաքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ նշել է, որ Եմենի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի Ումմ ալ-Ռաշրաշ քաղաքի (Էյլաթ) երկու նպատակակետեր։ Հայտարարության մեջ հաստատվում է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ նշելով, որ իսրայելական համակարգերը չեն կարողացել որսալ անօդաչու սարքերը։

Խոսնակի խոսքով՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում Էյլաթ քաղաքի վրա երկրորդ հարձակումն է։ Նա հավելել է, որ հարվածներ են ուղղվել նաև Բեեր Շևա քաղաքին։ 

Եմենի զինված ուժերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց գործողությունները՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Եմենից արձակված անօդաչու թռչող սարքն ընկել է  Էյլաթի տարածքում։ Աշխատանքներ են իրականացվել տարածքից քաղաքացիական անձանց տարհանելու և առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Էյլաթում անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր շրջանների դեմ։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել