Հայաստան

ՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից: 

«Սեպտեմբերի 25-ին մինչև ժամը 18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով  հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: 

Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը»,- նշված է ԿԲ-ի հայտարարության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում