Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ ԳՔ տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ ԳՔ տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Պաշտպանելու պատասխանատվության հարցրեով հատուկ խորհրդական Մո Բլիքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնատահել Հայաստանի և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը: 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է և Հայաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ ներգրավվածությունը՝ ուղղված վաղ նախազգուշացման և գործողությունների գործիքակազմի ամպրապնդմանը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքի և հումանիտար իրավունքի զարգացմանը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևը՝ որպես ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ:

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևի շրջանակներում Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում