Հայաստան

Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

1 րոպեի ընթերցում

Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 03։38-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վնասվել է գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատվածը, տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կամուրջը  երկկողմանի փակ է երթևեկության համար։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում