Եվրաջասթում Հայաստանը կունենա համագործակցության հարցերով դատախազ

3 րոպեի ընթերցում

Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալությունում (Եվրաջասթ) Հայաստանը համագործակցության հարցերով դատախազ կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 25-ի նիստի օրակարգում։

«Նախագծի ընդունմամբ՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը, ինչը, իր հերթին, կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը»,- նշված է նախագծում։

Եվրաջասթը Եվրոպական միության անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որի նպատակն է ստեղծել ԵՄ անդամ պետությունների և ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ պետությունների դատախազների ցանց՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում դատախազների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Կառույցի միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների փոխանակում, ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ՝ երրորդ երկրների պատկան մարմինների միջև։     

«Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները»,- ասված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից մշակված փաստաթղթում։ 

2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է 2024թ. սեպտեմբերի 10-ին։

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան