Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն. Վահագն Խաչատուրյան

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։

Միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման պատմական նշանակությունը՝ այն համարելով մեր երկրի անվտանգության, կայունության և տնտեսական զարգացման համար կարևոր քայլ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև նույն օրը ստորագրված Հայաստան-ԱՄՆ համագործակցության հուշագրերի վրա՝ ընդգծելով, որ դրանք նոր դարաշրջան են բացում երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության համար։

Ելույթում Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հետևողականորեն շարժվում է բարձր տեխնոլոգիական և թվային զարգացման ուղիով՝ ձևավորելով մրցունակ միջավայր ներդրումների համար։ Նա ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առանձնահատկությունները և նորարարական նախագծերում ներդրումների լայն հնարավորությունները։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, որտեղ արհեստական բանականության և թվային լուծումների կիրառումը կնպաստի ոչ միայն տնտեսական աճին, այլև հասարակության կյանքի որակի բարելավմանը։

Հայերեն العربية English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն