Մերձավոր Արևելք

25 երկիր Իսրայելին կոչ է արել հումանիտար միջանցք բացել բուժման կարիք ունեցողներին Գազայի հատվածից տարհանելու համար

2 րոպեի ընթերցում

25 երկիր Իսրայելին կոչ է արել հումանիտար միջանցք բացել  բուժման կարիք ունեցողներին Գազայի հատվածից  տարհանելու համար

25 երկրի արտգործնախարարներ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց հաղթահարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբն Իսրայելին կոչ են արել վերականգնել Գազայի հատվածից վիրավորների դուրսբերման համար հումանիտար միջանցքի գործունեությունը։

«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Իսրայելին վերականգնել հումանիտար միջանցքը մինչև Արևմտյան ափ՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բժշկական տարհանումը Գազայից, և բուժառուները կարողանան ստանալ իրենց համար այնքան անհրաժեշտ բուժումը Պաղեստինի տարածքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ 

Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց հաղթահարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը։ 

Հայտարարության հեղինակները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել, օրինակ, ֆինանսական հատկացումների կամ բժշկական անձնակազմի ուղարկման կամ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով։

Նրանք նաև Իսրայելին կոչ են արել վերացնել Գազայի հատվածին դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման սահմանափակումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում