Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է FESEI ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է FESEI ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios Estratռgicos e Internacionales)՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ՀՀ ԱԺ նախագահին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում