ՀՀ ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 23-ին հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև  հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը: 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝  նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտում ձևավորված համագործակցության խորացմանը։ Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը, իրականացվող բարեփոխումները և կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեխնոլոգիական ներուժի զարգացմանը, անդրադարձել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, «Սևան Ստարտափ Սամմիթին»։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Կառավարության կողմից իրականացվող ինժեներական կրթական ծրագրերով ոլորտում արձանագրված առաջընթացը։

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Զաֆիրովն էլ, իր հերթին,  բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը։ Նա կիսվել է Հայաստան իր այցի տպավորություններով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների արդյունքները և «Թումո»՝ որպես Հայաստանի նորարարական ներուժի և տեխնոլոգիական սերնդի ձևավորման ուղղությամբ իրականացվող ռազմավարական քայլերի վառ օրինակ, կատարած այցելությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, կանաչ տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով գործընկերության խորացումը։ Քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ