Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Նիկ Տցիցոնին

3 րոպեի ընթերցում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Նիկ Տցիցոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային ոլորտներում:

ServiceNow ընկերությունը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է մեկ ինտեգրված պլատֆորմի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ։ Ընկերությունը մշակում է ամպային լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց աշխատանքային հոսքերը՝ ՏՏ ծառայություններից մինչև մարդկային ռեսուրսներ, անվտանգության խնդիրներ և հաճախորդների սպասարկում:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ»-ի (ACT) և ServiceNow-ի միջև: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ և ներգրավվել միջազգային առաջատար նախագծերում:

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները, ներառյալ՝ կրթական և հետազոտական ծրագրերը, տեխնոլոգիական նորարարության և թվայնացման ուղղությունները: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նոր միջազգային գործընկերությունների ստեղծման և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու հարցում:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում շեշտվել է, որ նման հանդիպումները կարևոր քայլ են՝ ամրապնդելու համար Հայաստանի ներկայությունը միջազգային տեխնոլոգիական հարթակներում և խթանելու համար առաջատար ընկերությունների մասնակցությունը երկրի կրթական և բարձր տեխնոլոգիական ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր, ինչի կապակցությամբ ServiceNow ընկերության փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցությունը ցուցաբերել համաժողովի անցկացմանը:

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն