ՀՀ վարչապետն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա արդյունքում ստեղծված հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող տարբեր հարցերի: