Թբիլիսիում բացվել է առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Թբիլիսիի N104 դպրոցում ներկա է եղել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ սա Վրաստանի մայրաքաղաքում բացված առաջին «Արմաթ» աշխատանոցն է: Մինչ այդ Վրաստանի այլ բնակավայրերի դպրոցներում արդեն գործում էին 11 «Արմաթ» աշխատանոցներ:

Նախարարությունից նշում են, որ միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բաիա Կվիցիանին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման անհրաժեշտությունը և այս համատեքստում ընդգծել «Արմաթի» կարևոր դերակատարությունը:

2011 թվականից ներդրված «Արմաթ» ճարտարագիտական ոչ ֆորմալ կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ օժանդակությամբ՝ ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ:

Ներկայում ՀՀ հանրակրթական դպրոցներում գործում են շուրջ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ՝ հասանելիություն ապահովելով ՀՀ յուրաքանչյուր երկրորդ դպրոցում։ «Արմաթի» աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. ներկայում այն գործում է նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Հնդկաստանում, Վրաստանում:

Ներկաներին լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը, նպատակն ու գրանցած ձեռքբերումները ներկայացրել է «Արմաթի» համակարգող Սեդրակ Վարդանյանը։

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության, երիտասարդության նախարարի տեղակալ Բաիա Կվիցիանիի հետ։ Փոխնախարարներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հնարավոր համատեղ ծրագրերին։

 

Հայերեն Русский

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ