Իտալիայում համազգային գործադուլ է

2 րոպեի ընթերցում

Իտալիայում անցկացվում է համազգային գործադուլ, որը հիմնականում տարածվում է տրանսպորտային հատվածի, ինչպես նաև պետական ​​հիմնարկությունների, այդ թվում՝ դպրոցների վրա։ Մի շարք արհմիություններ նաև բողոքի ակցիա են հայտարարել «Պաղեստինում ցեղասպանության, Իսրայելին զենքի մատակարարումների, պատերազմի տնտեսության ու ռազմական ծախսերի աճի» դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արհմիությունների հայտարարությունը:

Բողոքի մասնակիցները հայտարարում են աշխատանքի շահագործման, անարդար վարձատրության, հստակ արդյունաբերական քաղաքականության բացակայության մասին: Աշխատողները նաև կոչ են անում ժամում նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ պակաս, քան 12 եվրոյի մակարդակում: Բողոքողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ: 

Ինչպես նշում է La Repubblica թերթը, ավելի քան 80 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում, Ջենովայում և Պալերմոյում, կանցկացվեն երթեր: Միայն մայրաքաղաքում սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն: Բողոքի ակցիային ակտիվորեն աջակցում են նավահանգիստների աշխատողները, ինչպես նաև առաջատար համալսարանները: Պաղեստինին աջակցության ցույցերին, որպես կանոն, ակտիվորեն մասնակցում են ուսանողները: 

Օրվա ընթացքում զգալի դժվարություններ են սպասվում խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման և երթերի հետևանքով ճանապարհների փակման պատճառով։

Ներկայիս գործադուլը արտահայտված հակակառավարական բնույթ է կրում։ Ցուցարարները հանդես են գալիս «Ամեն ինչ արգելափակեք» կարգախոսով՝ կրկնելով Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կարգախոսները։ 

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում