Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավում 5 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ քաղաքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել է 2 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտնել է, որ զոհերի շարքում են հայր և երեք երեխա։ Ընտանիքի մայրը վիրավոր է։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը՝ Իսրայելի կողմից միջազգային բանաձևերի խախտումները կանխելու և Լիբանանի տարածքից դուրս գալու, հրադադարի համաձայնագիրը պահպանելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Հարավային Լիբանանի Բինթ Ջբեյլ շրջանում հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի անդամի, սակայն սպանվել են ևս մի քանի չներգրավված քաղաքացիական անձինք, ինչի համար իսրայելական կողմն իր ափսոսանքն է հայտնել։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել