Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի ավարտված առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի ավարտված առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում: 

«Աշխարհի այս առաջնությանը շատ լավ մարզավիճակով էի ներկայացել: Ինձ մի փոքր չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնայի: Բայց ես համբերատար կսպասեմ իմ չեմպիոնությանը: Լավ գոտեմարտեր եմ ունեցել, միայն չհասկացա, թե կիսաեզրափակչում ինչ կատարվեց ինձ հետ: Ես ինձ չտեսա այդ պահի մեջ ու կորցրեցի իմ հնարավորությունը»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա հավելել է, որ լուրջ աշխատանք է տանում, որպեսզի իր սպորտային  կարիերան հնարավորինս երկար տևի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում