Հայաստան

Բժշկական համալսարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է լաբորատորիան՝ գույքով

1 րոպեի ընթերցում

Բժշկական համալսարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է լաբորատորիան՝ գույքով

Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ), նաև միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և  Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։ 

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում: 

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Մեկ անձ հոսպիտալացվել էր բժշկական կենտրոն։

Հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ կանխվել էր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում