Մշակույթ

Օպերային երգչուհի Ռայնա Կաբաիվանսկան 25-րդ միջազգային վարպետության դասը նշել է գալա համերգով

2 րոպեի ընթերցում

Օպերային երգչուհի Ռայնա Կաբաիվանսկան 25-րդ միջազգային վարպետության դասը նշել է գալա համերգով

Սոպրանո Ռայնա Կաբաիվանսկան իր 25-րդ միջազգային վարպետության դասը նշել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում գալա համերգով՝ Բուլղարիայի Նոր համալսարանի (NBU) հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Բուլղարական լրատվական գործակալությունից (BTA):

«Ես շնորհակալ եմ, որ երաժշտության հանդեպ սեր կա»,- միջոցառման ժամանակ ասել է Կաբաիվանսկան:

Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Պլամեն Կարտալովը Կաբաիվանսկային անվանել է միաժամանակ և ուսուցիչ, և ոգեշնչման աղբյուր, իսկ NBU-ի ռեկտոր պրոֆեսոր Պլամեն Դոյնովը բարձր է գնահատել նրա դերը երիտասարդ երգիչներին համաշխարհային երաժշտական հասարակությանը ծանոթացնելու գործում:

Վարպետության դասի պրոդյուսեր դոկտոր Գեորգի Թեքևն էլ նշել է, որ դպրոցը միանշանակ հաստատել է Սոֆիան համաշխարհային օպերային քարտեզի վրա: Մաեստրո Նայդեն Տոդորովը հավելել է, որ Կաբաիվանսկայի ջանքերն ապահովում են Օպերայի ապագան:

Համերգին արտասահմանցի մասնակիցները արիաներ են կատարել այնպիսի ստեղծագործություններից, ինչպիսիք են «Սևիլյան սափրիչը», «Մակբեթը», «Դոն Կարլոսը», «Ռիգոլետտոն» և «Մադամ Բաթերֆլայը»: Եզրափակչում Կաբաիվանսկայան միացել է մենակատարներին:

Մասնագիտացման շարունակականության և նոր հայտնագործությունների համար շնորհվել են կրթաթոշակներ, իսկ Կաբաիվանսկան ստացել է «Բուլղարիայում բարեգործության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած մարդ» մրցանակը, ինչպես նաև մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը ՝ «Ոսկե դար» վզնոցը:

25-րդ վարպետության դասին մրցանակների համար պայքարել են 30 երկրներից ռեկորդային թվով 140 թեկնածուներ: 2001 թվականին հիմնադրված ծրագիրը հյուրընկալել է 270 վոկալիստների, որոնցից 111-ը ստացել են կրթաթոշակներ Իտալիայում սովորելու համար:

Համերգին բուլղարական BTA լրատվական գործակալության տնօրեն Կիրիլ Վալչևի ուղեկցությամբ ներկա է եղել նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում