Քաղաքականություն

Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

1 րոպեի ընթերցում

Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: 

Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»,–գրել է Մանուկյանը:

Նա համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իր ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին:

Մանուկյանը բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթել է արդյունավետ աշխատանք ու հաղթանակ:

«Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածուն լրագրող, քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում