Մերձավոր Արևելք

Գրեթե կես միլիոն պաղեստինցի լքել է Գազա քաղաքը իսրայելական բանակի հարձակման պատճառով

1 րոպեի ընթերցում

Գրեթե կես միլիոն պաղեստինցի լքել է Գազա քաղաքը իսրայելական բանակի հարձակման պատճառով

Գրեթե 500 000 պաղեստինցի լքել է Գազա քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է այդ գոտում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողության նախապատրաստման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի զինվորականների գնահատումը։

ԻՊԲ-ի տվյալներով՝ այդ բնակիչները տեղափոխվել են անկլավի այլ շրջաններ։ Մինչև ԻՊԲ-ի կողմից գործողության նախապատրաստումը քաղաքում, գնահատումների համաձայն, ապրում էր շուրջ 1 միլիոն պաղեստինցի։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Գազա քաղաքի բնակիչներին բազմիցս կոչ են արել տարհանվել հատուկ հումանիտար գոտիներ։

Լույս սեպտեմբերի 16-ի գիշերը ԻՊԲ-ն ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը Գազայում կգործի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար ջախջախումը։ 

Իսրայելը «Գեդեոնի կառքեր 2» անվանմամբ գործողության մասին ազդարարել է 2025 թ. օգոստոսին։ Այն ենթադրում է վերահսկողության հաստատում Գազա քաղաքի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում