Երևան

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում ծանոթացել է երեխաներին մատուցվող ծառայություններին

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում ծանոթացել է երեխաներին մատուցվող ծառայություններին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ՝ հաստատությունում խնամք ստացող երեխաներին մատուցվող ծառայություններին ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել խմբասենյակներ, շփվել երեխաների ու ՊՈԱԿ-ի աշխատողների հետ։ 

Այցի ընթացքում քննարկվել են երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է երեխաների լավագույն շահի ապահովման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում