Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։