Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը Եմենի Հոդեյդայի նավահանգստից մարդկանց անհապաղ տարհանման կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը Եմենի Հոդեյդայի նավահանգստից մարդկանց անհապաղ տարհանման կոչ է արել

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային անհապաղ տարհանման կոչ է արել Եմենի Հոդեյդայի նավահանգստից, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակի իր էջում Ադրային հրապարակել է նավահանգստի արբանյակային լուսանկարը, որտեղ կարմիր գույնով նշված է վտանգավոր գոտին: 

«Շտապ նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր գտնվում են Եմենի Հոդեյդայի նավահանգստում: Պաշտպանության բանակն առաջիկա ժամերին կգրոհի քարտեզի վրա նշված շրջանի վրա՝ հութիների ահաբեկչական ռեժիմի ռազմական գործողությունների պատճառով: Ձեր անվտանգության նպատակով կոչ ենք անում բոլորին, ովքեր գտնվում են Հոդեյդայի նավահանգստում և այնտեղ կառանված նավերում, անհապաղ տարհանվել», - գրել է նա:

Նման զգուշացումներից հետո, որոնք իսրայելական բանակը նախկինում տվել է Գազայի հատվածի, Լիբանանի և Եմենի բնակիչներին, հաղորդագրություններում նշված շրջանները ենթարկվել են ավիահարվածների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում