ԵՄ երկրորդային պատժամիջոցները 2-3 ամսում կավարտեն Ուկրաինայի հակամարտությունը. Բեսենթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը երկու-երեք ամսից կդադարի, եթե եվրոպական երկրները երկրորդային պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանից նավթ գնող պետությունների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան ասել է  Bloomberg և Reuters գործակալություններին տված հարցազրույցում։

Բեսենթը քննադատել է եվրոպական երկրներին, որոնք դեռ ռուսական նավթ են գնում։

«Ես երաշխավորում եմ ձեզ, որ եթե Եվրոպան էական երկրորդային պատժամիջոցներ սահմանի ռուսական նավթ գնողների նկատմամբ, ապա հակամարտությունը 60 կամ 90 օրից կավարտվի», - Բեսենթի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նա նշել է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ Մոսկվան կզրկվի իր եկամտի հիմնական աղբյուրից։ 

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու  պատրաստակամության մասին, բայց պայմանով, որ Եվրոպան առաջինը խստացնի իր սահմանափակումները ՌԴ-ի նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, անհանդուրժելի է, որ Վաշինգտոնը գործի Մոսկվայի դեմ «ամբողջ ուժով», իսկ եվրոպական երկրները շարունակեն գնել ռուսական նավթ։ Նա ԱՄՆ-ի կողմից հակառուսական սահմանափակումների կիրառման ևս մեկ պայման է նշել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից ռուսական նավթի գնումների դադարեցումը և նրանց կողմից 50-100%-ի չափով ներմուծման մաքսատուրքերի սահմանումը Չինաստանի նկատմամբ:

Հնդկաստանի նկատմամբ արդեն իսկ գործում են ամերիկյան բարձր մաքսատուրքեր՝ ռուսական նավթի գնման պատճառով։

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ