Մերձավոր Արևելք

Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին անցյալ շաբաթ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թիրախավորելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Նա հարվածներ չի հասցնի Կատարին», - ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ Հարձակման հետևանքով սպանվել էր պաղեստինյան շարժման 5 անդամ և Կատարի անվտանգության ուժերի 1 անդամ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հարվածներն այլ երկրների տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում