Միացյալ Նահանգներ

Թրամփը 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ՝ զրպարտության համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ՝ զրպարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի դատական ​​հայց է ներկայացնում The New York Times պարբերականի դեմ՝ զրպարտության և վիրավորանքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ 

ԱՄՆ նախագահը թերթին մեղադրել է իր, իր ընտանիքի և բիզնեսի, ինչպես նաև հանրապետականների կողմից ղեկավարվող «Ամերիկան առաջնահերթ է», «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» շարժումների և «ընդհանուր առմամբ, մեր ազգի մասին» ստեր տարածելու համար։ 

«The New York Times-ին չափազանց երկար ժամանակ թույլ է տրվել ազատորեն ստել, զրպարտել և անարգել ինձ, և դա կդադարի հենց հիմա», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ դատական հայցը կներկայացվի Ֆլորիդա նահանգում։

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ օրեր առաջ թերթը հրապարակել էր հոդված Դոնալդ Թրամփի և սեռական ոտնձգությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի կապերի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում