Ռուսաստան

Չինաստանը խոստացել է պատասխանել ՌԴ-ից նավթ գնելու պատճառով ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը խոստացել է պատասխանել ՌԴ-ից նավթ գնելու պատճառով ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին

Չինաստանը կձեռնարկի վճռական պատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ի երկրները ռուսական նավթը գնելու պատրվակով ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:

«Ամբողջ աշխարհի երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Չինաստանի նորմալ առևտրա-տնտեսական և էներգետիկ համագործակցությունն օրինական է և ոչ մի մեղադրանք չի հարուցում», - ընդգծել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ՉԺՀ-ի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը։ 

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում ​​կձեռնարկվեն պատասխան միջոցներ՝  պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում