Երևան

Երևանում լուսավորության ապահովման և արդիականացման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

Երևանում լուսավորության ապահովման և արդիականացման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքի լուսավորության  ոլորտում գերազանց ցուցանիշներ են ապահովվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասաց սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով Երևանի լուսավորության ապահովման ու արդիականացման աշխատանքներին։

«Մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել, 57 փողոցներում մոտ 7500-ից ավելի լեդ լամպեր ենք տեղադրել, որոնք էներգախնայող են։ Կառուցել ենք մոտ 30 կլիոմետր երկարությամբ լուսավորության ցանց և իրականացնում ենք լարերը ստորգետնյա հատված տեղափոխելու ծրագիրը: 7 փողոցում հասցրել ենք ավարտել, ևս 2 փողոցներում այս պահին աշխատանքները շարունակվում են»,-  մանրամասնեց Ավինյանը՝ հավելելով, որ շուտով աշխատանքներ կմեկնարկեն նաև Աբովյան փողոցում։։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում