Երևան

Երևանի քաղաքապետարանի քառամյա ծրագրով քաղաքաշինության ոլորտում բնապահպանական նոր սահմանափակումներ կմտցվեն

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի քառամյա ծրագրով քաղաքաշինության ոլորտում բնապահպանական նոր սահմանափակումներ կմտցվեն

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քառամյա ծրագիր, որը վերաբերելու է մասնավորապես հանքարդյունաբերությանը և շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բնապահպանական ծրագրերին։

«Ապագայում կառուցվելիք շենքերին և համալիրներին պարտադրվելու են ոչ միայն ուղղակի, այսպես ասած՝ կանաչ տարածք, այլ կոնկրետ ծառատեսակներ՝ ըստ կառուցապատման քառակուսի մետրերի»,-մանրամասնեց Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ մինչև տարեվերջ կմեկնարկեն անտառտնկման աշխատանքներ՝ մոտ 8,5 հեկտար տարածքի վրա։

Ավինյանը նշեց, որ Երևանում վերջին տարիներին ավելի քան 50 հեկտար կանաչապատ տարածք է ստեղծվել համապատասխան ոռոգման համակարգերով։

Մասնավորապես՝ Դավիթաշենում ու Նոր Նորքում ստեղծվել է քաղաքային ուրբան անտառ։ Աշխատանքները շարունակվում են Նորք Մարաշում՝ այգու և Ուսանողական այգու վերականգնման շուրջ։ 

Հաջորդիվ նախատեսվում են Լվովյան փողոցին մոտ գտնվող շուրջ 35 հեկտար տարածքում ուրբան անտառի տնկման աշխատանքները, իսկ մի շարք վարչական շրջաններում արդեն ավարտվել է կանաչապատման քարտեզագրումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում