Մերձավոր Արևելք

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ասելիք ունի Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հասցված հարվածների առնչությամբ, ԱՄՆ նախագահն ասել է․«Իմ ուղերձն այն է, որ նրանք պետք է շատ զգույշ լինեն։ Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ կապված, բայց Կատարը Միացյալ Նահանգների մեծ դաշնակիցն է եղել։ Շատերը դա չգիտեն»։

Թրամփը հավելել է, որ իր կարծիքով Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին «հրաշալի մարդ» է, ով կարիք ունի «ավելի լավ հանրային կապերի», քանի որ մարդիկ Կատարի մասին բացասաբար են խոսում։

 «Իսրայելը և մնացած բոլորը պետք է զգույշ լինեն», - նշել է Թրամփը։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։ 

Հարձակումը դատապարտման է արժանացել տարբեր երկրների կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում