Աշխարհ

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերը ամրապնդելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, գործողությանը կմիանան Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ուժերն ու միջոցները։ 

«Արևելյան պահապանի» շրջանակում դաշինքը նպատակ ունի առավել արդյունավետ համադրել անդամ երկրների օդային և ցամաքային պաշտպանական համակարգերը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքս Գրինկևիչը նշել է, որ նախաձեռնությունը թույլ կտա ապահովել դաշինքի երկրների պաշտպանության համակարգերի ինտեգրումը։

Մարկ Ռյուտեն որպես գործողության մեկնարկի պատճառ նշել է Լեհաստանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը՝ դրա պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա։ «Ռուսաստանը օդում իրեն ավելի վտանգավոր է պահում, և դա անընդունելի է»,– ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում