Ռուսաստան

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը

Նոր Զելանդիան ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ բարելի դիմաց նվազեցնում է մինչև 47,6 դոլար և պատժամիջոցներ է սահմանում 19 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչպես նաև Ռուսաստանից 19 նավի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը։

«Գնի վերին շեմի նվազեցումը մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 47,6 դոլար լավ մտածված քայլ է, որն ուղղված է նավթի վաճառքից ստացված (Ռուսաստանի) կարևորագույն եկամուտների կրճատմանը», - ասվում է Փիթերսի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 12-ին հրապարակվել է Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի կայքում։

Ճապոնիան նույնպես հայտարարել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման և ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 47,6 դոլար նվազեցնելու մասին։

Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը հիմնավորվում է «Ուկրաինայի շուրջ ստեղծված ընթացիկ միջազգային իրադրությամբ և խաղաղության հասնելու, խնդրի լուծման միջազգային ջանքերը խթանելու ցանկությամբ՝ մյուս խոշոր երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումներին համապատասխան»։

Պատժամիջոցները սահմանվում են 52 ռուսական կազմակերպությունների և 10 ֆիզիկական անձանց, ինչպես նաև Բելառուսի երեք ընկերությունների նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում