Ֆոն դեր Լայենն առաջարկել է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Իսրայելի նկատմամբ՝ Գազայում իրավիճակի պատճառով

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն ավելի կոշտ մոտեցում կորդեգրի Իսրայելի նկատմամբ, հայտարարել է կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիությունում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում ամենամյա ուղերձի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում տիրող ծանր վիճակին՝ նշելով, որ պատժամիջոցներ կսահմանվեն «ծայրահեղական նախարարների» նկատմամբ, Իսրայելի հետ ԵՄ համաձայնագրում կկասեցվեն առևտրի հետ կապված միջոցառումները։ 

«Մենք կառաջարկենք պատժամիջոցներ ծայրահեղական նախարարների և բռնություն գործադրող նորաբնակների նկատմամբ: Եվ մենք նաև կառաջարկենք առևտրի հետ կապված հարցերի վերաբերյալ Ասոցացման համաձայնագրի մասնակի կասեցումը», - ասել է նա։

Այս առաջարկների ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների մեծամասնության կամ բոլորի աջակցությունը։ Ըստ գործակալության՝ դա դժվար կլինի, քանի որ ԵՄ-ում լուրջ տարակարծություն կա Մերձավոր Արևելքի հարցում։ 

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը «ցավալի» է որակել ֆոն դեր Լայենի հայտարարությունները՝ հավելելով, որ վերջինս տեղյակ է Իսրայելի ջանքերից՝ հումանիտար օգնություն մատակարարելու Գազայի հատվածին։ 

Եվրամիությունը Իսրայելի ամենախոշոր առևտրային գործընկերն է. կողմերի միջև ապրանքների առևտրի ծավալը 2024 թվականին հասել է 42,6 միլիարդ եվրոյի։ 

Հայերեն

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան