Եվրոպա

Ուկրաինան խնդրում է դաշնակիցներին իր օդային տարածքում կալանել ռուսական ԱԹՍ-ները և հրթիռները

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան խնդրում է դաշնակիցներին իր օդային տարածքում կալանել ռուսական ԱԹՍ-ները և հրթիռները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան խնդրում է գործի դնել հարևան երկրների հակաօդային պաշտպանության ուժերը երկրի արևմտյան շրջանների պաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ 

«Թույլ արձագանքը հիմա ավելի կսադրի Ռուսաստանին, իսկ հետո ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կթռչեն դեպի Եվրոպայի խորքերը։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ վերջապես պետք է որոշում կայացվի, որը թույլ կտա հարևան երկրներում գործընկերների հակաօդային պաշտպանության հնարավորություններն օգտագործել Ուկրաինայի օդային տարածքում գտնվող, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի սահմաններին մոտեցող անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կալանելու համար», - գրել է Սիբիհան։

Մեկ այլ գրառման մեջ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ Կիևը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Լեհաստանին՝ նվազեցնելու ռուսական ԱԹՍ-ներից և հրթիռներից հետագա սպառնալիքները։ 

Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։ Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում