Ռուսաստան

ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Ռոստովի գիշերօթիկ դպրոցից 73 երեխա է տարհանվել

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Ռոստովի գիշերօթիկ դպրոցից 73 երեխա է տարհանվել

Ռոստովի մարզում գիշերօթիկ դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով տուժել է դպրոցի երկու աշխատակից, տարհանվել է 73 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։

«Մատվեևո-Կուրգանի շրջանում կեսգիշերին մոտ անօդաչուի գրոհի պատճառով իրականացվել է Մատվեևո-Կուրգանի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաների ու դաստիարակների տարհանում», - գրել է Սլյուսարն իր Telegram ալիքում։

Նրա տեղեկությունների համաձայն՝ տարհանվել են գիշերօթիկ դպրոցի 73 երեխա և 5 աշխատակից։ 

Գիշերօթիկ դպրոցում վնասվել են ապակեպատվածքը և պահեստային ելքի դուռը։ Երկու աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտոնյան նշել է, որ տեղում աշխատում են բոլոր օպերատիվ հերթապահ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում