Սպորտ

Շանթ Սարգսյանը «Grand Swiss 2025»-ի 6-րդ տուրում հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը «Grand Swiss 2025»-ի 6-րդ տուրում հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand Swiss Tournament 2025 Open»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss 2025» շախմատի մրցաշարի 6-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը հաղթել է 2738 վարկանիշ ունեցող Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Այս հաղթանակից հետո Սարգսյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3 միավոր, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է շարունակում մնալ Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 2 միավոր։

«Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում