1 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը F ենթախմբում երկրորդ տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս ենթախմբի առաջատարաը երկու հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 6 միավոր:
Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է 3 միավորով: 1-ական միավոր ունեն Հունգարիան ու Իռլանդիան:
Հոկտեմբերին կկայանան երրորդ տուրի հանդիպումները։ Հոկտեմբերի 11-ին Հունգարիան սեփական հարկի տակ կխաղա Հայաստանի հետ, իսկ Պորտուգալիան տանը կընդունի Իռլանդիային: