Գիտություն

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի 13-րդ միջազգային գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի 13-րդ միջազգային գիտաժողովը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի միջազգային 13-րդ գիտաժողովը (MSM25)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ 

MSM25  գիտաժողովի շրջանակներում ներկայացվում են մագնիսական, գերհաղորդիչ և հարակից նյութերի հետազոտության և կիրառման վերաբերյալ վերջին նվաճումները։

Քառօրյա գիտաժողովի ընթացքում պլենար և հրավիրված զեկուցումներով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Դարիուս Կազարովսկին (Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Լեհաստան), պրոֆեսոր Բիլալ Գյոկցեն (Վուպերթալի համալսարան), դոկտոր Լաուրա Գրինը (Ֆլորիդայի պետական համալսարան), պրոֆեսոր Ուլֆ Վայդվոլդը (Դուիսբուրգ-Էսսենի համալսարան), պրոֆեսոր Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարան), պրոֆեսոր Կոնստանտին Արությունովը (ՌԳԱ, Կապիցայի Ինստիտուտ), պրոֆեսոր Անդրեյ Ռոգալեվը (Եվրոպական Սինքրոտրոն) և այլոք։

Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ թեմաները.

Մագնիսականություն

●          Կոշտ մագնիսական նյութեր

●          Մագնիսակալորիականություն

●          Մագնիսացման դինամիկա

●          Նանոչափային մագնիսականություն

●          Մագնիսական նյութերը կենսաբանության և բժշկության մեջ

●          Նոր մագնիսական նյութեր և ի հայտ եկող երևույթներ

●          Բազմաֆունկցիոնալ մագնիսական նյութեր

●          Ֆրուստրացիա և տոպոլոգիա մագնիսականության մեջ

●          Ոչ ավանդականմշակման եղանակներ մագնիսական հիստերեզիսի նախագծման համար

●          Փորձարարական եղանակներ

Գերհաղորդականություն

●          Բարձր-Tc գերհաղորդականություն

●          Բարձր ճնշման հիդրիդներ

●          2D գերհաղորդիչներ

●          Մագնիսական գերհաղորդիչներ

●          Տոպոլոգիական գերհաղորդիչներ

●          Ծանր ֆերմիոններ

●          Գերհաղորդականություն սահմանափակված երկրաչափություններում

●          Թունելային և Ջոզեֆսոնի միացումներ

●          Նորահայտ գերհաղորդիչ նյութեր

●          Գերհաղորիչ սարքեր

Գիտաժողովին նախատեսվում են մրցանակներ լավագույն բանավոր և ստենդային զեկուցումների համար։

MSM միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում