Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

2 րոպեի ընթերցում

Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին: 

Ցույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Երկու երիտասարդ ցուցարարներ գնդակահարվել են մայրաքաղաքի շրջաններից մեկում, երբ նրանք հրկիզել են տեղի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարձակվել դրա աշխատակիցների վրա: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել: Եվս մեկ մարդ զոհվել է փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ցուցարարները ծեծի են ենթարկել մի քանի նախարարների, հրկիզել են խորհրդարանի շենքը, վանդալիզմի ենթարկել Գերագույն դատարանի շենքը, ինչպես նաև մի քանի լրատվամիջոցների գրասենյակներ։

Հնդկական մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Նեպալ չվերթերը։ Հնդկաստանը նաև իր քաղաքացիներին կոչ է արել չճանապարհորդել Նեպալ անկարգությունների ընթացքում։

Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել էին, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։

Աշխարհ

Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել

 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան