Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել
1 րոպեի ընթերցում

Նեպալում հակակառավարական ցույցերի և անկարգությունների պատճառով Հնդկաստանի սահմանամերձ շրջանում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին՝ Արևմտյան Բենգալիայի Պանիտանկի բնակավայրում, բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Նեպալում շարունակվող անկարգությունների ֆոնին։
Սահմանին տեղակայվել է ոստիկանական պահակետ, ուժեղացվել է պահպանությունը։
Կարդացեք հոդվածը` Русский