ԵԱՏՀ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի շուկայի կարգավորման մարմնի հետ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային «Միավորված ազգային շուկա, արդար մրցակցություն ապագայի համար» ֆորումի պլենար նիստում ներկայացրել է ԵԱՏՀ-ի կողմից մրցակցության քաղաքականության արդիականացմանն ուղղված քայլերը և առանձնացրել ՉԺՀ հետ ոլորտային համագործակցության կարևոր ուղղությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում Երմոլովիչն  ընդգծել է, որ վերջին շրջանում ԵԱՏՀ-ն սկսել է պրակտիկ երկխոսություն ՉԺՀ-ի շուկայի կանոնակարգման պետական վարչության հետ՝ նպաստելով փոխադարձ փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը:

«Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների ռազմավարական գործընկերն է: Մեր գործընկերությունը զարգանում է՝ հարմարվելով ժամանակի մարտահրավերներին և պահպանում ամրություն ու խորություն»,- նշել է նա ու հավելել, որ վերջին տարիներին ամրապնդվել է փոխգործակցությունը օրենսդրական նորարարությունների, իրավակիրառման և մրցակցության պաշտպանության ոլորտներում: 

Կոլեգիայի անդամն անդրադարձել է նաև մրցակցության ոլորտի մի շարք նախաձեռնություններին, այդ թվում՝ ոլորտային ուսումնասիրություններին և բիզնես համայնքի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորել միջազգային համագործակցության դերը՝ ապահովելու մրցակցային բարենպաստ միջավայր: 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն