Նեպալի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելն ընդունել է վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի օգնականին։

Պաշտոնյան նշել է, որ նախագահը սկսել է երկրի նոր ղեկավարի շուրջ քննարկումները։ 

Նեպալի բանակը X-ում դիմել է ժողովրդին՝ խնդրելով զսպվածություն ցուցաբերել, քանի որ Օլիի հրաժարականն ընդունվել է։ 

73-ամյա Օլին վարչապետի պաշտոնը ստանձնել էր հուլիսին՝ 4-րդ անգամ։ Նա Նեպալի վարչապետն էր 2008 թվականից ի վեր։ 

Քհադգա Պրասադ Շարմա Օլին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։

Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։ 

Աշխարհ

Նեպալի վարչապետը հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի ֆոնին

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին