Աշխարհ

Նեպալի վարչապետը հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի ֆոնին

1 րոպեի ընթերցում

Նեպալի վարչապետը հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի ֆոնին

Նեպալի վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլին հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի օգնականին։

Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։

India Today պարբերականի փոխանցմամբ՝ ցուցարարներն այրել են նախագահի և վարչապետի նստավայրերը, գրոհել Գերագույն դատարանի շենքի վրա։ 

Կատմանդուի օդանավակայանը փակվել է։

Իշխանությունները նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղաթիռներով տարհանել են դեպի օդանավակայան, որտեղ տեղակայվել են զինվորականներ։ Սակայն ցուցարարները հրավառությունների, անօդաչուների և լազերային լույսերի միջոցով փորձել են թույլ չտալ, որ պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռները երկինք բարձրանան։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Նեպալի բանակի գլխավոր հրամանատարն ավելի վաղ վարչապետին կոչ է արել հրաժարական տալ՝ նշելով, որ բանակը վերահսկողության տակ կվերցնի իրավիճակը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում