Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ  ռուսաստանցի զինվորականները սեպտեմբերի 8-ի երեկոյից և սեպտեմբերի 9-ի գիշերը 84 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զանգվածային հարվածի է ենթարկվել Զապորոժիեն։ Մեկ տուն լիովին ավերվել է, մյուսը՝ կրել վնասներ։ Բռնկվել է հրդեհ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ գիշերը  31 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի հինգ տարածաշրջանների, Ղրիմի և Սև ծովի օդային տարածությունում։ 

Ըստ Կրասնոդարի նահանգապետի՝ Սոչիի Ադլերի շրջանում զոհվել է մեկ տղամարդ. ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նրա վարած մեքենայի վրա։ 

Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ ուկրաինական հարվածներից հետո մարզում նավթաբազա է այրվել, հրդեհն արդեն մեկուսացվել է։ 

Հարվածների պատճառով գիշերը ժամանակավորապես փակվել է Տամբովի օդանավակայանը։ Լիպեցկում հայտարարվել է «օդային վտանգի ռեժիմ»։

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա էր գրոհել ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքերով. ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գործի են դրվել 810 ԱԹՍ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։ Առաջին անգամ հարվածի է ենթարկվել նաև կառավարական շենք։ Կիևում երեք մարդ զոհվել է մասնակիորեն փլուզված 9-հարկանի շենքում, իսկ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում