Մերձավոր Արևելք

Թրամփը կարծում է, որ առաջիկայում համաձայնություն ձեռք կբերվի Գազայի հարցի կարգավորման շուրջ

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ առաջիկայում համաձայնություն ձեռք կբերվի Գազայի հարցի կարգավորման շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի համաձայնության գալ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ մենք շատ շուտով համաձայնության կհասնենք Գազայի հարցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 7-ին նշել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Էնդրյուս ռազմակայանում։

Պ​աղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն ավելի վաղ  հայտարարել էր, որ պատրաստ է անհապաղ վերադառնալու բանակցությունների Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ։

Ավելի վաղ Թրամփը ՀԱՆԱՍ-ից պահանջել էր ընդունել Գազայի հարցում հակամարտության կարգավորման իր պայմանները և ընդգծել է, որ դա «վերջին նախազգուշացումն» է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում