Սոցիալական հարցեր

Հայաստանի մանկատներում գտնվում է 366 անչափահաս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մանկատներում գտնվում է 366 անչափահաս

Հայաստանում այս պահի դրությամբ մանկատներում է գտնվում 366 անչափահաս, նրանց գերակշիռ մասն ունի հաշմանդամություն:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը:

«Այս պահին մանկատներում ունենք խնամվող 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են»,–ասաց Ստեփանյանը: 

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպիսի՞ն է որդեգրումների դինամիկան վերջին 4 տարում՝ նա պատասխանեց, որ դինամիկան գրեթե անփոփոխ է: 

«Միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1 կամ 2-ն են լինում: Հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ»,-հայտնեց Ստեփանյանը: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում