Էլինա Ավանեսյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակ ունի

2 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու  հեռահար նպատակներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանեսյանն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այս տարի մարտին ես հիվանդացա, ինչը իսկապես խլեց իմ ամբողջ էներգիան: Ինձ համար բարդ էր վերականգնվելն այդ հիվանդությունից հետո: Հետո նաև վնասվածքի պատճառով չկարողացա լավ հանդես գալ միջազգային մրցաշարերում: Սակայն այն կարծիքին եմ, որ ամեն պատահած բան իր պատճառն ունի: Այս փորձությունն ինձ առավել համբերատար դարձրեց: Հիմա գրեթե վերականգնվել եմ, սակայն այս պահին նաև ուսի հետ կապված խնդիրներ ունեմ»,-ասաց Ավանեսյանը:

Հայ թենիսիստի խոսքով` իր հիմնական նպատակն այժմ հին խաղամակարդակին հասնելն է:

«Ցանկացած մարզիկի երազանքն է Օլիմպիական խաղերի մասնակցելը, և ես էլ բացառություն չեմ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Նպատակ ունեմ մասնակցել ոչ միայն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, այլև մյուսներին»,-ասաց նա:

Անդրադառնալով երեխաների հետ Երևանում անցկացրած վարպետության դասերին` Ավանեսյանը շեշտեց, որ իր համար միշտ էլ կարևոր է երեխաների հետ հանդիպելն ու նրանց ոգեշնչված աչքերը տեսնելը:  

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի խոսքով` Ավանեսյանը շարունակում է ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:

«Մենք հպարտ ենք Էլինայով: Շարունակելու ենք աջակցել Էլինային, որ նա շարունակի ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհում:  Այս տարի Էլինան վարպետության դասեր կունենա նաև Հայաստանի այլ մարզերում` այս անգամ կլինի Դիլիջան քաղաքում»,-ասաց Արարքցյանը: 

Հայերեն English

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26