Երևանում Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 7-ին ժամը 19։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցում գտնվող հարակից տների տանիքներում և տներից մեկին կից խորդանոցում ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։26-ին, մարվել՝ 20։57-ին։ Այրվել են տներից մեկի տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ), խորդանոցը՝ կենցաղային իրերով (մոտ 5 քմ) և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ)։