Իրանը հորդորել է եվրաեռյակին «սեփական շահից ելնելով» վերանայել դիրքորոշումը պաշտոնական Թեհրանի հանդեպ

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է վերականգնել միջազգային տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ և սահմանափակել ուրանի հարստացումն Արևմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին բրիտանական The Guardian պարբերականում տպագրված հոդվածում։

«Իրանը պատրաստ է կնքել իրատեսական և երկարաժամկետ գործարք, որը ենթադրում է [օբյեկտների] խիստ վերահսկողություն և [ուրանի] հարստացման սահմանափակումներ՝ պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս անցողիկ հնարավորությունից չօգտվելը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար և դրանից դուրս՝ բոլորովին նոր մասշտաբով», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին կուրորեն չհետևել Վաշինգտոնի գծին՝ նշելով, որ հակառակ պարագայում Եվրոպայի դերը միջազգային հարաբերություններում էլ ավելի կփոքրանա։ «Կարող է թվալ, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան գործում են Իրանի դեմ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նրանք դիտավորյալ անխոհեմ ուղի են ընտրում՝ հիմնվելով այն տրամաբանության վրա, որ դա կարող է նրանց տեղ ապահովել բանակցային սեղանի շուրջ այլ հարցերով։ Սա սխալ հաշվարկ է, որը անխուսափելիորեն կշրջվի նրանց դեմ», - ասել է նա։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անթաքույց կերպով եվրաեռյակին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, դիտարկում է որպես երկրորդական դերակատար։ «Սա ակնհայտ է դառնում՝ տեսնելով, թե ինչպես է Եվրոպան մեկուսացված իր ապագայի համար կարևորագույն հարցերից, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից», - գրել է նախարարը։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար