Երազանքի տան ճանապարհը. TOON EXPO 2025-ը իսկական եռուզեռ է մտցրել անշարժ գույքի և կառուցապատման ոլորտ

2 րոպեի ընթերցում

Եթե մտածում եք նոր բնակարանի, նորոգման կամ պարզապես թարմ գաղափարների մասին, ապա TOON EXPO-ն հենց այն վայրն է, որտեղ պետք է լինել։ Այստեղ ամեն ինչ՝ շքեղ ինտերիերից մինչև խելացի տեխնոլոգիաներ, միավորվում է մեկ հարկի տակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին կարող է լինել մեր երազանքների տունը։ TOON EXPO YEREVAN 2025-ն իսկական եռուզեռ է մտցրել անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտներում՝ մեկ հարկի տակ հավաքելով 100-ից ավելի ընկերությունների։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Big Projects ընկերության համահիմնադիր և հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանի խոսքով՝ TOON EXPO-ի շրջանակում գործող արժեքներն ու առաջարկները էքսպոյից դուրս չեն գործելու։

Ոլորտում տարեցտարի նոր նշաձող սահմանած ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն ունեն կատարել առավել հարմար ընտրություն։ Նման մեծ ընտրության հնարավորություն է ընձեռում «Վերելք 777» կառուցապատող ընկերությունը։

Կանաչապատ տարածք, բազմաֆունկցիոնալ բնակարաններ էքսպոյի այցելուները կգտնեն Abovyan Hills բնակելի համալիրում։ 

Բնակարան ձեռք բերելու հարցում էլ ֆինանսապես կօգնի EvocaBank-ը՝ տրամադրելով շահավետ հիփոթեքային վարկեր։ 

Այս տարի TOON EXPO 2025-ին միացել է նաև վրացական Advanta Consulting ընկերությունը, որը գործում է Թբիլիսիում՝ ներկայացնելով շենքերի համար նախատեսված տարբեր բրենդային ֆասադների տեսականի։ 

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը վստահեցնում է, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են շուկայի համար, որովհետև գնորդները հնարավորություն են ունենում ընտրություն կատարել բազմազան առաջարկներից, իսկ կառուցապատողներն էլ՝ մրցունակ և լավ պայմաններ առաջարկել։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ից բացված ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 7-ը։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի